|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Այսօր հայ մարդու ամենամեծ խնդիրն է անկախությունը պահպանելը և զավակներին փոխանցելը, վատ բաները վերացնելը: Այս մասին Սարդարապատում հայտարարել է գեներալ, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը` պատասխանելով yerkir.am-ի հարցին:
«Հացի խնդիր ոչ մեկն էլ չունեն»,- պնդել է Մանվել Գրիգորյանը:
Նա, սակայն, համաձայնել է դիտարկմանը, որ երկրից արտագաղթ կա: Հարցին, թե ինչպե՞ս կարելի է պայքարել արտագաղթի դեմ, Գրիգորյանը պատասխանել է. «Ոչ մի ձևի: Մարդկանց, որ գնում են, ուրեմն պետք ա, որ գնում են… Շատ վատ ա, պիտի նենց անենք, որ հետ գան: Պիտի ավելի լավացնենք, զարգացնենք: Վստահության խնդիր կա ավելի շատ վայթե»:
Մանվել Գրիգորյանը, սակայն, նշել է, որ վստահության խնդիրը «իրենք իրենց», «իրենց երեխաների» նկատմամբ է և ոչ թե իշխանությունների:
Անդրադառնալով նրան, որ Ադրբեջանը շարունակում է զինվել ռուսական զենքով, Մանվել Գրիգորյանն ասել է, որ երբ պատերազմը սկսվի, ադրբեջանցիներն իրենց գնված տեխնիկան «մեզ հետ կիսելու են»:
Գրիգորյանի կարծիքով` Մաքսային միությունը չի կարող սպառնալ Հայաստանի անկախությանը: