|
Փոխարժեքներ
09 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
Արդեն «ավանդույթ» է դարձել. եթե Երևանում հանրահավաք է, մայրաքաղաք հասնելը վանաձորցու վրա թանկ է նստում: Գազելները վաղ առավոտից անհետանում են, իսկ տաքսիները` թանկանում: Անհետ կորչում է նաև ավտոկայանի տնօրենը: Մարզպետարանում էլ ասում են, որ իրենք չեն վերահսկում միջքաղաքային երթուղիները:
Այսօր նույն պատմությունն էր` ավտոկայանում հավաքված նյարդայնացած մարդիկ, որոնց միակ ցանկությունը Երեւան հասնել է, սակայն ոչ հանրահավաքին մասնակցելու նպատակով:
«Թե մի քանի հոգին ինչո՞վ են խանգարելու իրենց միտինգին»,- բարկացած խոսում էր մի քաղաքացի:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը ավտոկայանից անմիջապես զանգահարեց տարբեր կառույցներ: Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից նրա ասացին, որ հարկավոր է գրավոր դիմել տրանսպորտի եւ կապի նախարարություն, սակայն նախարարությունը դեռ չի պատասխանել նախորդ դիմումին:
Մարդկանց կուտակումներն ավտոկայանում շարունակվում են, և հույս էլ չկա, որ մինչև երեկոյան 7-ը երթուղին կգործի: Ի դեպ, նույն պատկերն է նաև Լոռու մարզի մյուս քաղաքների ավտոկայաններում: