|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Հանրապետության հրապարակում գտնվող շենքերից մեկը (որտեղ տեղակայված էր նախկին ՀԱՄԽ-ը) վաճառվել է Մոսկվայում գտնվող Ararat Park Hyatt բարձրակարգ հյուրանոցային համալիրի սեփականատերերին:
Պարզվում է` վաճառքը տեղի է ունեցել դեռեւս 2008թ., սակայն կառուցապատման աշխատանքները կմեկնարկեն մոտ ժամանակներս:
Հիշեցնենք, որ Ararat Park Hyatt հյուրանոցային համալիրը Մոսկվայի կենտրոնում ժամանակին կառուցվել էր մոսկվահայ գործարար, «Լուսինե» կոնցեռնի նախագահ, վաղամեռիկ Մուրադ Սարգսյանի կողմից: Ի դեպ, նա հովանավորում էր նաեւ Մոսկվայում հայկական եկեղեցու շինարարության սկզբնական փուլը:
Նրա մահվանից հետո հյուրանոցը պատկանում է Սարգսյան եղբայրներին, կառավարումը հիմնականում իրականացնում է Մ. Սարգսյանի եղբայրը` ԱԺ պատգամավոր Սամվել Սարգսյանը: Վերջինս ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ է, մինչ պատգամավոր դառնալը` 2003-2007թթ. Վայոց Ձորի մարզպետն է եղել: