Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Մինչ բոլորիս ուշադրությունը կենտրոնացած է ռուսական ռուբլու վրա, հայկական դրամը գնալով թուլանում է: Վերջին 20 օրվա ընթացքում դրամը կայուն կերպով և արագ տեմպերով արժեզրկվել է ամերիկյան դոլարի և եվրոյի նկատմամբ: Դոլարի միջին բորսայական փոխարժեքն արդեն գերազանցում է 415.5 դրամը: Երեկ բորսայում ընդհանրապես դոլար չի վաճառվել: Գնորդները պատրաստ են եղել 1 դոլարի համար վճարել 415.5 դրամ, սակայն դոլարի առաջարկ ընդհանրապես չի եղել (ոչ մի գնով): Սա նշանակում է, որ շուկայում ձևավորվել են դրամի հետագա արժեզրկման սպասումներ, ոչ ոք չի ցանկանում արտարժույթ վաճառել:
Ընդ որում, դրամի արժեզրկումն ավելի մեծ կլիներ, եթե ՀՀ կենտրոնական բանկը չմիջամտեր և դոլար չլցներ շուկա: Վերջին 2 շաբաթվա ընթացքում ԿԲ-ն արտարժույթի առաջնային շուկայում վաճառել է 49 միլիոն դոլար, ինչը լուրջ միջամտություն կարելի է համարել: Այդ գումարից 37.4 միլիոնը վաճառվել է նախորդ շաբաթվա ընթացքում՝ նոյեմբերի 10-16-ն ընկած ժամանակահատվածում: Եվս 11.6 միլիոն դոլար վաճառվել էր նոյեմբերի 3-9-ն ընկած ժամանակահատվածում»,- գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։