Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Մառախլապատ Ալբիոնում ավարտվեց հերթական առաջնությունը:
Սըր Ալեքս Ֆերգյուսոնի գլխավորած «Մանչեսթեր Յունայթեդը» 19-րդ անգամ հռչակվեց Անգլիայի չեմպիոն` այդպիսով շրջանցելով «Լիվերպուլի» սահմանած չեմպիոնության ռեկորդը (18):
Փոփոխություն տեղի ունեցավ նաև առաջին քառյակում: Լոնդոնի «Արսենալը», որը պայքարում էր չեմպիոնության համար վերջնահաշվարկում տեղ զբաղեցրեց 4-րդ հորիզոնականում` իրենց առաջ թողնելով «Մանչեսթեր Սիթի»-ին: Երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց «Չելսին», որի համար, հավանաբար, սա ձախողում համարվեց. երևի դա էր պատճառը, որ առաջնության ավարտից անմիջապես հետո իր զբաղեցրած պաշտոնից հեռացվեց թիմի գլխավոր մարզիչ իտալացի Կառլո Անչելոտին:
Լավագույն հնգյակը եզրափակեց «Տոտենհեմը», իսկ «Լիվերպուլը» այս մրցաշրջանում բավավարվեց 6-րդ հորիզոնականով:
Լավագույն տասնյակում հայտնվեցին «Ֆուլհեմը», «Էվերթոնը», «Ասթոն Վիլլան» և «Սանդերլենդը»:
Պրեմիեր լիգան լքեցին «Վես Հեմը», «Բլեքպուլը» և «Բիրմինգեմը»:
Նոր մրցաշրջանը կմեկնարկի օգոստոսի 15-ին:
Իսկ մինչ այդ դժվար թե ֆուտբոլասերները ձանձրանալու առիթ ունենան, քանի որ հունիս-հուլիս ամիսներին նախ կանցկացվի Եվրոպայի Մ-21 տարեկանների առաջնությունը, այնուհետև` Ամերիկայի գավաթը:
© 2025 Yerkir.am Բոլոր իրավունքները պաշտպանված են։