կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-05-22 00:40
Քաղաքական

"Ժառանգությունը" ժողով է անում

"Ժառանգությունը" ժողով է անում

Այս պահին կառավարության նիստերի դահլիճում անցկացվում է ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության նախաձեռնած քաղաքացիական ժողովը:

Ո'չ իշխանության, ո'չ էլ արմատական ընդդիմության ներկայացուցիչները ժողովին չեն մասնակցում, սակայն իրենց ներկայությամբ այն «զարդարել են» ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանը, քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանը, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, ՀՌԱԿ ատոնապետ Էդվարդ Անտինյանը, ՀԱԿ նախկին անդամ Կարապետ Ռուբինյանըմ նաեւ սեփականության իրավունքից զրկված քաղաքացիներ, օտարալեզու դպրոցների դեմ պայքարող քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցիչներ:

«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն իր խոսքում ասել է, թե ակնկալում է, որ ներկաները միասին խելք խելքի կտան ու կորոշեն` ինչպես կառուցել բարեկեցիկ երկիր մեր երեխաների ու թոռների համար: