կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-05-21 01:09
Սպորտ

FAF-ը կմեկնի Սանկտ Պետերբուրգ

FAF-ը կմեկնի Սանկտ Պետերբուրգ

FAF (First Armenian Front) երկրպագուների ճակատը պատրաստվում է հունիսի 4-ին կայանալիք Եվրո-2012-ի ընտրական փուլի Ռուսաստան - Հայաստան հանդիպման ժամանակ Հայաստանի հավաքականին երկրպագել Սանկտ Պետերբուգի «Պետրովսկի» մարզադաշտում. տեղեկացնում է Faf.am-ը:

Հայ երկրպագուները ավտոբուսով կմեկնեն  հունիսի 1-ին և արդեն ամսի 3-ին կլինեն Սանկտ Պետերբուրգում: 149 հազար դրամ արժողությամբ  ուղևորությանը  մասնակցել ցանկացողները (որի մեջ մտնում է անվտանգության երաշխիքը, բարձրակարգ ավտոբուսով ուղևորությունը Երևան-Սանկտ Պետերբուրգ-Երևան երթուղով, հարմարավետ հյուրանոցային համարը Սանկտ Պետերբուրգի կենտրոնում և Ռուսաստան – Հայաստան հանդիպման տոմսը), ովքեր համապաստխանում են FAF-ի չափանիշներին ու չունեն անձնագրի հետ կապված խնդիր, կարող են դիմել Առաջին հայկական ճակատի ղեկավարությանը:

FAF-ը նաև տեղեկացնում է, որ Ռուսաստանի ֆուտբոլային միությունն արդեն անվտանգության երաշխիքներ է տվել մեր ֆեդերացիային և կապահովի հայ երկրպագուի անվտանգությունը թե’ մարզադաշտում, թե' մարզադաշտի հարակից տարածքում: