Փոխարժեքներ
12 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.84 |
EUR | ⚊ | € 408.82 |
RUB | ⚊ | ₽ 3.8875 |
GBP | ⚊ | £ 487.91 |
GEL | ⚊ | ₾ 140.28 |
Մեր թերթում տպագրված` «Թաղապետարանը սղոց չունի, ճանապարհային ոստիկանությունը` հավես» հոդվածում (կարդացեք այստեղ) անդրադարձել էինք Բաղրամյան-Մաշտոց խաչմերուկում տեղակայված լուսացույցի պատճառած անհարմարությունների վերաբերյալ վարորդների բողոքներին:
Լուսացույցի դիմաց սյուն է տեղադրված, կողքը ծառ է, եւ երկուսը միասին փակում են վարորդների տեսադաշտը: Արդեն քանի ամիս է՝ այդ իրավիճակն է:
Լուսացույցի տեղափոխումը ճանապարհային ոստիկանության գործն է, սյան տեղափոխումը` քաղաքապետարանի, ճյուղի կտրելը` թաղապետարանի: Նշվածներից ամենաակտիվը ՃՈ-ն էր, այն էլ` լուսացույցը օբյեկտիվ պատճառներով չնկատած վարորդներին տուգանելու հարցում:
Ուրախ ենք վարորդներին տեղեկացնել, որ խնդիրը քաղաքապետարանը կարգավորել է` ծառի ճյուղի հաշվին: Գոհունակություն ենք հայտնում քաղաքային իշխանություններին մեր հրապարակմանը արագ արձագանքելու կապակցությամբ եւ պատրաստ ենք հետայսու եւս անդրադառնալ քաղաքի` լուծում չստացած մյուս խնդիրներին եւս: