Փոխարժեքներ
08 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
Հայաստանը պետք է ունենա ոչ միայն բոլորովին նոր քաղաքական համակարգ, քաղաքացիական նախաձեռնությունների հետկանչի հնարավորություն, այլեւ հատուկ դատախազի ինստիտուտ, որը կարող է վկայություններ վերցնել բոլորից` նախագահներից, գեներալներից, բարձրաստիճան պաշտոնյաներից եւ շարքային քաղաքացիներից. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը` ընդգծելով, որ «մարտի 1-ին գործում էր երկրորդ նախագահը, վարչապետ էր այն մարդը, որը դարձավ երրորդ նախագահ, եւ ընդդիմության գլխավոր դերակատարն էր Հայաստանի առաջին նախագահը»:
Նա նշել է, որ ազգային ողբերգությունը շարունակում է մնալ փակի տակ, քանի որ մինչեւ հիմա գոնե մեկ քրեական գործ հարուցված չէ:
«Այս հարցը սքողվել է` թույլ տալով, որ միջազգային հանրության աչքին Հայաստանը` որպես ինքնիշխան պետություն, հեղինակազրկվի: Ներկա պահին էլ ես թերահավատ եմ, որ մեր իշխանակարգն ունակ է մարտի 1-ի բոլոր ծալքերը բացահայտել, եթե այս երեք տարիների ընթացքում չի արել: Իսկ եթե սպասում է քաղաքական հրահանգի, ապա դա մեծ հարցականներ է առաջացնում մեր պետական հանրակարգի եւ արդարադատության վերաբերյալ»,- ասաց Ր. Հովհաննիսյանը: