Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Ցեղասպանության փաստն անհերքելի է, եւ մենք պետք է ամեն ջանք գործադրենք, որպեսզի Թուրքիան վերջապես ճանաչի Ցեղասպանությունը. «Մոսկովսկիե նովոստի» թերթին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:
Պատասխանելով լրագրողի հայ-թուրքական հաշտեցման գործընթացին վերաբերող հարցին` նա ասել է, որ աշխարհագրությունը ճակատագիր է, Հայաստանը պետք է գոնե ինչ-ինչ հարաբերություններ ունենա հարեւանների հետ, իհարկե, ոչ ամեն գնով:
«Երբ մենք սկսեցինք հարաբերությունների բնականոնացման գործընթացը, շատ ընդդիմախոսներ ասացին, որ դա կխոչընդոտի Ցեղասպանության միջազգային ճանաչմանը: Այդ կանխատեսումները, փառք Աստծո, չիրականացան»,- նշել է նախագահը` հավելելով. «Հաշտեցումը հնարավոր կլինի միայն այն ժամանակ, երբ Թուրքիան ճանաչի Ցեղասպանությունը: Առանց ճանաչման հնարավոր չէ հաշտեցում: Սխալվում են նրանք, ովքեր Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու փորձերը որպես հաշտեցում են ներկայացնում: Իսկական հաշտեցումը հնարավոր է ապաշխարությունից հետո»:
Հարցին, թե հնարավո՞ր է տնտեսական աճ` առանց Թուրքիայի հետ հարաբերությունների նորմալացման, Սերժ Սարգսյանը պատասխանել է, որ այդ միանշանակ պատասխան չկա, համենայն դեպս` 20 տարի զարգացել ենք ու սովից չեն մեռել: