Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կառավարությունն այսօր փոփոխություններ և լրացումներ է կատարել իր նախկին որոշումներից մեկում, ըստ այդմ` հողամասի նկատմամբ իրավունքներ ունեցող սուբյեկտներն այսուհետ հնարավորություն կունենան առանց ավելորդ վարչարարության և ժամանակի կորստի լուծել հողամասի նպատակային նշանակության փոփոխման խնդիրը։
«Մենք ենք ժողովրդի համար, ոչ թե ժողովուրդը` մեզ համար»,- կառավարության նիստում բարկացած ասաց վարչապետը: Նրա խոսքով` ինը ամիս է տեւում` մինչեւ այդ թույլտվությունը տալիս են մարդկանց, եւ կառավարությունը պարտավոր է այդ ծառայությունների տրամադրման ժամկետն էապես կրճատել:
«Հիմա ի՞նչ է տեղի ունենում. փաստաթուղթը գնում է նախարարություն, լռվում նախարարություններում, շաբաթներով պետք է զանգենք, խնդրենք, որ բյուրոկրատները թղթերը շրջանառության մեջ դնեն, գա կառավարություն, որոշում ընդունվի. ո՞նց կարելի է դա հանդուրժել: 9 ամիս քաղաքացին սպասում է` մինչեւ ստանա պատասխան, անթույլատրելի է, դրա համար մենք պարավոր ենք այս որոշումն ընդունել. միասին քննարկեք, բոլոր մեխանիզմները հստակեցրեք: Մարդկանց կամ ասում ենք այո, կամ ասում ենք ոչ, բայց հնարավորինս սեղմ ժամկետում»,- ասաց վարչապետը:
Նա նաեւ նշեց, որ այս որոշումն ունի հստակ հակակոռուպցիոն բնույթ. «Հասկանալի է, չէ՞, թե չինովնիկը տեղում նստած, ինչու է ձգձգում այդ որոշման ընդունումը. սպասում է` մինչեւ մեկը գա, բարեխոսի եւ այլն: Ինչի՞ համար են նման ռիսկերը»: