կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-06-10 01:09
Տնտեսական

Պետք է ֆիլտրել ավելորդ մասնագիտությունները

Պետք է ֆիլտրել ավելորդ մասնագիտությունները

Հարկավոր է միջին մասնագիտական ուսհաստատություններից եւ բուհերից հանել այն մասնագիտությունները, որոնք գրեթե պահանջարկ չունեն աշխատաշուկայում. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյան:

Ըստ նրա` 2008-ին ստեղծվել է Մասնագիտական կրթության ուսուցման զարգացման ազգային խորհուրդ, որի կողմից քոլեջների կառավարման խորհուրդներում ընդգրկվել է մոտ 200 գործարար:Նրանք ուսհաստատություններում պետք է ներկայացնեն աշխատաշուկայի պահանջները, դրա արդյունքում փորձ կարվի ֆիլտրել ավելորդ մասնագիտությունները:

Թերեւս նորություն չէ, որ շատ երիտասարդներ «մոդայիկ» մասնագիտությունների հետեւից են վազում, իսկ հետագայում մնում են գործազուրկ: Գ. Մակարյանը նշեց, որ այսօր Հայաստանում 16-30 տարեկանների թիվը մոտ 770 հազար  է, եւ նրանց միայն 50 տոկոսն է իր մասնագիտությամբ աշխատում: Այսինքն` երիտասարդների մյուս կեսը կա;մ գործազուրկ է, կա'մ զբաղված է ոչ իր մասնագիտությամբ:

«Խնդիրը քոլեջներից եւ բուհերից է գալիս: Պետք է հանվեն, օրինակ, իրավաբանություն, աուդիտ մասնագիտությունները: Դրանք ավելորդ մրցակցություն են առաջ բերում ուսհաստատությունների միջեւ, ի դեպ` ցածր մրցակցություն: Ասենք, իմ կարծիքով, քոլեջ ավարտողը չի կարող լինել լավ աուդիտոր»,- նշեց Գ. Մակարյանը:

Նա հավելեց, որ կա մասնագետների բավական մեծ ցանկ, որոնք մեծ պանջարկ ունեն աշխատաշուկայում` փականագործներ, ավտոմեխանիկներ, խառատներ, շինարարներ, պատշարներ, ամրան կապողներ եւ այլն: