|
Փոխարժեքներ
20 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 446.97 |
| RUB | ⚊ | ₽ 4.7393 |
| GBP | ⚊ | £ 510.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
«Օրինաց երկիր» կուսակցությունը խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել օրինագիծ, ըստ որի` նախատեսվում է երիտասարդ ընտանիքներին միանվագ նպաստ վճարել:
Այդ մասին խորհրդարանի ամբիոնից հայտարարեց ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը` ասելով, որ տվյալ օրինագծի ընդունումը խթանելու է ամուսնությունները, նաեւ հայկական ընտանիքներում ծնելիության աճը, նաեւ նպաստելու է արտագաղթի մակարդակի նվազեցմանը:
«Նման պրակտիկա կիրառվում է արտերկրում, կարծում եմ` այն օգտակար կլինի նաեւ Հայաստանի համար»,- ասաց նա: Մի խոսքով` «բալասան» առաջարկ: