|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Ապրիլի 25-30-ը Իսպանիայում անցկացված ազգային պարերի մրցույթ-փառատոնում «Կարին» ազգագրական երգի եւ պարի համույթը ճանաչվել է լավագույնը` պարի համար, իսկ երաժշտական անվանակարգում զբաղեցրել է 3-րդ պատվավոր տեղը. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը:
Մրցույթին մասնակցել են 21 երկրների 28 պարային խմբեր, ընդ որում` Հայաստանն այս փառատոնին մասնակցել է առաջին անգամ:
Ըստ Գինոսյանի` հայկական մշակույթն այդքան էլ հայտնի չէ արտերկրում, սակայն դա չի խանգարել, որ հայկական պարը սիրվի օտարների կողմից: Նա նաեւ տեղեկացրել է, որ ապրիլի 24-ին ճակատագրի բերումով եղել են Ստամբուլում եւ ինչպես օդանավակայանում, այնպես էլ քաղաքի կենտրոնական հրապարակում պարել են հայկական քոչարին: