Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը մայիսյան տոների կապակցությամբ երեկ նաև Վանաձորում` Մեծ հայրենականի հերոսներին նվիրված հուշակոթողին ծաղիկ դրեց:
Ասում է` առավոտյան արթնացավ ու որոշեց, որ գալու է Լոռի, թեեւ դեռ նախօրեին հայտնել էին նրա սպասվելիք այցի մասին:
«Առաջին հերթին հորս հիշատակն է դրդել, որ գամ: Իմ հայրը պատերազմի մասնակից էր, հենց Կիրովականից է մեկնել, եղել է բելառուսական ճակատում, վիրավորվել է,- ասում է վարչապետը:- Հայրս շատ էր կարևորում այս օրը: Որոշեցի օրս դիմավորել իմ հոր ընկերների հետ, շնորհավորել նրանց»:
Տ. Սարգսյանը հանդիպեց Վանաձորի վետերանների հետ, ովքեր վաղ առավոտից տեղեկացել էին նրա գալու մասին ու սպասում էին: Խոսեց վետերանների սոցիալական խնդիրների մասին, ընդունեց, որ նրանց իրականում պակասում է հոգատարությունը պետական մակարդակով, ասաց, որ հարկավոր է նրանց նպաստներն ու կենսաթոշակներն ավելացնել:
Իսկ այն, որ վետերանները դժգոհում են, թե «էս մի օրն են մեզ հիշում», որ նրանց նկատմամբ ուշադրությունը, մեղմ ասած, բավարար չէ, վարչապետը համարում է լրագրողների մեղքը. «Դա նաև ձեր առաքելությունն է, որովհետև նույնիսկ այս տոնական օրը նախընտրում եք քննարկել տնտեսական խնդիրներ, այն պարագայում, որ մենք ձեզ հորդորում ենք մեծարել վետերաններին»:
Աննա Պեչենևսկայա