Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Պետական կարիքների համար իրացվող այս տարածքի բնակիչները նամակում նշում են, որ դեռեւս 2005թ. գարնանը իրենց հետ կնքվել են անշարժ գույքի իրացման և փոխհատուցման պայմանագրեր, որոնց համաձայն` 30 ամիս հետո պետք է իրենց տների տեղում կառուցվող շենքից ստանային բնակարաններ։
«Անցել է 76 ամիս: Բայց մենք չենք ստացել ո'չ պայմանագրերով նախատեսված բնակարանները, ո'չ բնակության վարձակալության գումարները, ոչ' շինարարության ձգձգման տուգանքները: Մեզ մինչ այժմ չեն հատկացվեսլ եփականության վկայականները, և մենք չենք կարող ոչ մի իրավական գործողություն կատարել կիսակառույց տարածքների նկատմամբ՝ վաճառք, նվիրատվություն, կտակ։ Զրկվելով ապրուստի միջոցներից` մենք հայտնվել ենք աղետալի վիճակում, քանի որ վարձակալած բնակարաններից մեզ հանել են»,- ասված է նամակում:
Բնակիչները դիմել են ՀՀ նախագահի աշխատակազմին, վարչապետին, կառավարությանը, քաղաքապետարանին, Մարդու իրավունքների պաշտպանին, Հանրային խորհրդին, ընդհուպ մինչեւ դատարան: Սակայն դատարանում «արհեստական ձգձգման քաղաքականություն են որդեգրել և գործը նախնական դատական նիստերից այն կողմ չի անցնում»։
«Գուցե Ձեր հեղինակությունը կստիպի այս հակաժողովրդական իշխանություններին դադարեցնել ՀՀ անունից կատարվող ապօրինությունները, խաբեությունները, բնակարանագողությունները, և վերջապես կվերականգնվեն արդարությունն ու Սահմանադրության 8 ու 31 հոդվածներով նախատեսված մեր իրավունքները: Մեծարգո պարոն նախագահ, եթե Ձեր խոսքին էլ ականջալուր չլինեն այս ընդամենը մի քանի օլիգարխների շահերը սպասարկող իշխանությունները, ապա մեզ այլ միջոց չի մնա, քան ընտանիքներով մեկընդմիշտ լքել հայրենիքը»,- նշել են բնակիչները: