|
Փոխարժեքներ
11 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Կառավարությունը մայիսի 12-ի նիստում հաստատելու է Հայաստանի Հանրապետության 2011 թվականի մարդահամարի ծրագիր- հարցաշարը:
«Երկիրը», ուսումնասիրելով վերոհիշյալ հարցաշարը, բացահայտել է, որ դրանում բացակայում են հաշմանդամներին` թե' մտավոր, թե' ֆիզիկական արատներ ունեցողներին վերաբերող հարցերը:
Երբ օրեր առաջ հարց ուղղեցինք հաշմանդամների խնդիրներով զբաղվող «Ունիսոն» ՀԿ-ի նախագահ Արմեն Ալավերդյանին` ճշտելու համար, թե այս պահին Հայաստանում քանի հաշմանդամ է հաշվառված, նա նշեց, որ տվյալները մոտավոր են` 180 հազար մարդ, իսկ թե նրանցից քանի՞սն են աշխատունակ, կամ քանի՞սն են գամված անկողնուն կամ սայլակներին, հայտնի չէ: Պատճառն այն է, որ տարիներ առաջ, երբ մարդահամար անցկացվեց, այդ հարցերը դարձյալ բացակայում էին հարցաշարից:
Փաստորեն, Ազգային վիճակագրական ծառայության մասնագետները, անտեսելով հաշմանդամներին, չեն մոռացել, սակայն, եւ հարցաշարում ներառել են հարցեր, օրինակ, բնակարանում լոգասենյակի, ցնցուղի, զուգարանի առկայության վերաբերյալ: