| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Ռուսաստանը չի կարող մի կողմ քաշվել՝ հաշվի առնելով Կենտրոնական Ասիայի երկրների ճակատագրին միջամտելու Արեւմուտքի փորձերը: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտնել Է ՌԴ ԱԳՆ-ի փոխնախարար Օլեգ Սիրոմոլոտովը:
«Այդ կապակցությամբ ամերիկացիների կողմից ակտիվորեն խաղարկվում Է ոչ միայն «հակաահաբեկչական», այլեւ «հումանիտար» քարտը: Ձգտելով հումանիտար իրադրության վատթարացումն օգտագործել թալիբների վրա ուլտիմատիվ ճնշումն ուժեղացնելու համար, ԱՄՆ-ը շարունակում Է անօրինականորեն պահել երկրի արտասահմանյան ակտիվները, չնայած ՄԱԿ-ի հումանիտար գործակալությունների, իրավապաշտպան կազմակերպությունների եւ հենց աֆղանցիների կոչերին»,-հիշեցրել Է նա:
«Հաշվի առնելով ողջ տարածաշրջանի ճակատագրին ակտիվորեն միջամտելու Արեւմուտքի շարունակվող փորձերը՝ Ռուսաստանը չի կարող մի կողմ քաշվել»,-ասել Է ՌԴ ԱԳՆ-ի փոխնախարարը: «Մենք Քաբուլին աջակցելու ենք երկրում իրադրության կայունացման եւ անվտանգության շահերի ապահովման գործում, այդ թվում հաշվի առնելով այն, որ աֆղանական գործոնը մնում Է Կենտրոնական Ասիայում ահաբեկչական ակտիվության լուրջ պոտենցիալ աղբյուր»,-եզրափակել Է Սիրոմոլոտովը: