Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեկ Ազատության հրապարակում 65-ամյա Գոհար Չիֆլիկյանը սպառնացել է այրել իրեն: Նա հայտարարել է, որ 2007թ. փորձել է Հարավարեւմտյան թաղամասում բնակարան գնել, սակայն տանտերը նույն բնակարանը Երեւանի տարբեր նոտարական գրասենյակներում վաճառել է 4 տարբեր անձանց: Իսկ դատախազությունը հրաժարվում է քրեական գործ հարուցել:
Գոհար Չիֆլիկյանի հայտարարությունները չի համապատասխանում իրականությանը. տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի վարչությունը:
Նշվում է, որ ՀՀ ոստիկանության Երևանի Շենգավիթի քննչական բաժնի քննիչի որոշմամբ` 2007 թվականի օգոստոսի 15-ին ՀՀ ՔՕ 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ` քաղաքացի Նարինե Սաքեյանի դիմումի հիման վրա: Նարինե Սաքեյանը Գոհար Չիֆլիկյանի հարսն է, իսկ Գոհար Չիֆլիկյանը, իր բնակարանի խնդիրների հետ կապված, անձամբ երբեք որևէ բողոք չի ներկայացրել:
Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է 2011թ. մարտի 9-ին եւ այն ուղարկվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` ըստ էության քննելու համար:
Գոհար Չիֆլիկյանի հարսը` Նարինե Սաքեյանը սույն գործով, ի թիվս մյուս քաղաքացիների, նույնպես ճանաչված է որպես տուժող: Ավելին, ի տարբերություն մյուս տուժողների, ներկայումս Երևան քաղաքի Շերամի փողոցի 113 շենքի թիվ 81 բնակարանում բնակվում է միայն Գոհար Չիֆլիկյանը իր ընտանիքի հետ միասին: