|
Փոխարժեքներ
09 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.58 |
| EUR | ⚊ | € 422.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.2331 |
| GBP | ⚊ | £ 492.14 |
| GEL | ⚊ | ₾ 139.3 |
Երևանի ավագանու` այսօր գումարված արտահերթ նիստի օրակարգային հարցերի շրջանակում քննարկվել և հաստատվել է «Հանրային հավաքներ անցկացնելու մասին իրազեկումների գրանցամատյանի ձևը և վարման կարգը հաստատելու մասին» որոշման նախագիծը:
Ազգային ժողովի որոշմամբ` մայիսի 3-ից ուժը կորցրած է ճանաչվում 2004թ. ընդունված «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ օրենքը և ուժի մեջ է մտնում «Հավաքների ազատության մասին» նոր օրենքը, որի 15-րդ հոդվածի պահանջով լիազոր մարմինը` քաղաքապետարանը, ներկայացված իրազեկումները գրանցում է հատուկ գրանցամատյանում, իսկ դրանց վարման կարգն ու ձևը հաստատում է ավագանին. տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: