Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր խորհրդարանում քվեարկության դրվեց «Մարդու իրավունքների պաշտպան նշանակելու կարգի մասին» որոշման նախագիծը:
Մինչ քվեարկությունը` վարման կարգով հանդես եկավ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը և առաջարկեց, որ հիմնական զեկուցող Հովհաննես Սահակյանը ներկայացնի նախագծի վերջնական տարբերակի տեքստը, որպեսզի պարզ լինի, և խմբակցությունները կարողանան հստակ կողմնորոշվել, թե պատգամավորների ներկայացրած որ առաջարկներն են ընդունվել, իսկ որոնք՝ ոչ:
Արձագանքելով պատգամավորի առաջարկին` Հովհաննես Սահակյանը տեղեկացրեց, որ գրավոր առաջարկ ներկայացրել է նաև Թևան Պողոսյանը, և հաշվի են առնվել բոլոր այն մոտեցումներն ու առաջարկները, որոնք հնչել են: Նա նշեց նաև, որ նախագիծը հիմնականում չի փոխվել, ընդունվել է 3 հիմնական սկզբունքային առաջարկ:
ՕԵԿ-ական պատգամավոր Հովհաննես Մարգարյանն էլ նշեց, որ իրենց ներկայացրած առաջարկները չեն ընդունվել, ուստի իրենք ձեռնպահ են քվեարկելու:
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, վարման կարգով հանդես գալով, նշեց, որ ԱԺ պետաիրավական հանձնաժողովը հնարավորություն է ընձեռում միայն մեկ պատգամավորի թեկնածություն ներկայացնել լիագումար նիստին, ինչը մրցակցության հնարավորություն չի տալիս:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հորդորեց հետևել Սահմանադրության 10-րդ գլխին: «Հասարակության մեջ չի կարելի ապակողմնորոշում մտցնել»,- ասաց ԱԺ նախագահը:
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ նշեց, որ ԱԺ ամբիոնից հնչել են տարբեր առաջարկներ, որոնք քննարկվել են հանձնաժողովի կողմից:
ԱԺ նախագահը երեկ քննարկված հարցը դրեց քվեարկության, և ձայների` 89 կողմ, 16 դեմ, 6 ձեռնպահ հարաբերակցությամբ նախագիծն ընդունվեց: