|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Կառավարության վաղվա նիստի օրակարգում առողջապահության նախարարությունը «չզեկուցվող» հարցերի շարքում ներառել է որոշում, որով հիմք ընդունելով «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» օրենքը, հաստատվում է հղիության արհեստական ընդհատման կարգն ու պայմանները, և ուժը կորցրած է ճանաչվում կառավարության 2004 թվականի «Հղիության արհեստական ընդհատման կարգը և պայմանները հաստատելու մասին» որոշումը:
Նախագծի ընդունումը նպատակ ունի հստակեցնել օրենսդրական կարգավորումների միջոցով հղիության արհեստական ընդհատման գործընթացը, կարգն ու պայմանները, բարձրացնել հղիության արհեստական ընդհատումների անվտանգությունը;Նախագծի ընդունմամբ հնարավորություն է ստեղծվում ապահովել հղիության արհեստական ընդհատման հետ կապված հարաբերությունների համապարփակ կարգավորումը:
Հղիության արհեստական ընդհատումը կատարվում է՝
1) վիրահատական մեթոդով կամ
2) դեղորայքային մեթոդով:
Հղիության արհեստական ընդհատման հակացուցումները լինում են ըստ վիրահատական և դեղորայքային մեթոդների: Կնոջ մոտ հղիության արհեստական ընդհատման այլ հակացուցումների առկայության դեպքում հարցը լուծվում է անհատականորեն` կոնսիլիումի միջոցով, ելնելով կոնկրետ իրավիճակից: