Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ղարաբաղա-ադրբեջանական ճակատի Մարտունու հատվածում տեղի ունեցած վերջին դիվերսիաների ժամկետների համընկնումը Ադրբեջանի ու Թուրքիայի ղեկավարության սպառնալից հայտարարությունների հետ ակնհայտ են դարձնում ողջ տարածաշրջանի ու մեր երկրի վրա կախված պանթուրքիզմի իրական վտանգը։
Ընդամենը մի քանի օրվա ընթացքում Ի.Ալիեւի հնչեցրած հերթական զառանցանքը «թյուրքական աշխարհի միասնականացման» ճանապարհը փակող «Զանգեզուրի սեպի» վերաբերյալ, դրան հետեւած արտգործնախարար Է. Մամեդյարովի հայտարարությունը «ռազմական դիվանագիտության» միջոցով Ղարաբաղյան բանակցային գործընթացն արագացնելու՝ Ադրբեջանի մտադրության մասին եւ ամենեւին էլ ո՛չ պատահաբար Իգդիրում հայտնված Թուրքիայի վարչապետ Ռ. Էրդողանի խոսքերը Նախիջեւանի ու Ղարաբաղի հարցերը Թուրքիայի խնդիրը լինելու մասին, ապրիլի 28-29-ին Մարտունու ճակատում 3 հայ զինվորականների սպանության հիմնավորումներն էին պանթուրքիզմի գաղափարախոսության դիրքերից։