|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
«Եվրատեսիլ-2011-ին» Ռուսաստանը ներկայացնող Ալեքսեյ Վորոբյովը հավաստիացնում է, որ երգի մրցույթում իր հաղթանակն ինքնանպատակ չէ:
Նա Вопрос с пристрастием հաղորդաշարին տված հարցազրույցում ասել է, որ Դիմա Բիլանի հաղթանակից հետո իր համար շատ ավելի հեշտ կլինի. քանի որ Ռուսաստանն արդեն մեկ անգամ հաղթել է, նրա կարծիքով` պարտությունն այնքան էլ ցավալի չի լինի:
23-ամյա երգիչը նշել է, որ կարևորը ոչ թե հաղթանակն է, այլ ամբողջ Եվրոպայի առաջ ելույթ ունենալն ու իր Get You երգը ներկայացնելը: Երիտասարդ երգիչը պատրաստվում է բեմ դուրս գալ Alex Sparrow կեղծանունով: