|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Մեծ Բրիտանիայում անցկացվում է տարվա թերեւս կարեւորագույն ու գեղեցիկ իրադարձություններից մեկը: Վեստմինստերյան աբբայությունում մի քանի ժամ առաջ տեղի ունեցավ արքայազն Ուիլյամի եւ Քեյթ Միդլթոնի պսակադրության արարողությունը: Բավարարվեց բոլոր այն մարդկանց հետաքրքրասիրությունը, ովքեր շատ էին ցանկանում իմանալ, թե ինչ զգեստ է կրելու Քեյթ Միդլթոնը:
Այս հագուսը համալրելու է արքայական հարսանեկան զգեստների հավաքածուն:
Եկեղեցուց դուրս գալով` նորապսակներն ուղեւորվել են Բուկինգհեմյան պալատ այն նույն կառքով, որն օգտագործվել էր 1981 թվականին` արքայազնի ծնողների հարսանեկան արարողության ժամանակ:
Այսօր նորապսակները կանցկացնեն Լոնդոնում, իսկ շաբաթ օրը հարսանեկան ճանապարհորդության կմենեն` ո՞ւր, գաղտնի է պահվում: Սակայն որ պաշտոնական տվյալներով`Ուիլյամը եւ Քեյթը պատրաստվում են մեկնել Հորդանանի հարավ:
© 2026 Yerkir.am Բոլոր իրավունքները պաշտպանված են։