|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
«Ջրբաժանը խիստ է ասված, դա թշնամիների համար են օգտագործում»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը` մեկնաբանելով ՀԱԿ-ի այն հայտարարությունը, թե ապրիլի 28-ի հանրահավաքը կարող է ջրբաժան լինել: Նա նշեց, որ ՀՀՇ-ն երբեք երկիրն անկումային իրավիճակների կամ սրացումների չի տարել:
Հարցին, թե մարտի 1-ի դեպքերն ո՞ւմ պատճառով եղան, Բոստանջյանը պատասխանեց. «Ստացվեց»:
«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանն էլ նշեց, որ նույնպես չի կարծում, թե ջրբաժան կլինի:
«Եվ այդտեղ տրամաբանություն կա, որովհետեւ ՀԱԿ-ի որոշ պահանջներ կատարվել են»,- նշեց նա՝ ավելացնելով, որ ՀԱԿ-ի և իշխանության միջև երկխոսություն կա: