կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-05-20 16:21
Հասարակություն

Ա՛յ բայրաքթար, ա՛յ հիմար, երեկվա՝ մեր զինվորների կադրերը նայե՞լ ես, ա՛յ զզվելի․ Պետրոսյանը՝ Փաշինյանին

Ա՛յ Նիքոլ, քո պաշտպանության նախարարը պիտի բացատրություն տար, բայց թիմակից կոչեցյալներդ փախուստի մեջ են, մի հարցի չեն պատասխանում։ Իբր գնում, խոնարհվում ես զոհերի շիրիմների վրա, բայց դու ողջ մարդկանց վրա թքած ունես, արա՛, ա՛յ փնթի զզվանք․ Yerkir.am-ի հաղորդմամբ՝ մամուլի ասուլիսում ասաց ԱԺ անկախ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը՝ անդրադառնալով ադրբեջանցիների տարածած տեսանյութին, որում թշնամու զինվորները ՀՀ ինքնիշխան տարածքում նվաստացնում են մեր զինվորներին։
 
«Ա՛յ տղա, գնում, կռանում ես հերոսների գերեզմանների առաջ, իբր հարգանքի տուրք ես մատուցում, տո ա՛յ հիմար, է՞ս ա քո հարգանքը, ա՛յ բայրաքթար, ա՛յ հիմար, երեկվա՝ մեր զինվորների կադրերը նայե՞լ ես, ա՛յ զզվելի, չե՞ս ամաչում, արա՛։ Մեր փառապանծ տղերքին զինաթափել ա էս զզվանքը, հիմա էլ ասում է՝ կարեւորը կրակելով չեն եկել, եւ քրեական գործ է հարուցում մեր գեներալների վրա։ Ա՛յ տղա, ա՛յ զզվելի փնթի»,-նշեց պատգամավորը։
 
Գեւորգ Պետրոսյանը զարմացած է՝ ինչո՞ւ երեկ Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունները դատապարտող հայտարարություն չտարածեցին։ «Քանի որ ընդդիմադիր գործիչ եմ եղել, ես դրանից եմ հիասթափված։ Իմ՝ քաղաքականությունից դուրս գալու նպատակը նաեւ այն է, որ ավելի ազատ լինեմ կարծիքիս արտահայտման մեջ։ Եթե ինձ մինչեւ այս պահել են պատգամավորական էթիկայի կանոնները, ես, որ դուրս եկա քաղաքականությունից, դուք մեծ պրոբլեմ եք ունենալու, տո ա՛յ զզվանքներ»,- ասաց նա։
 
Անդրադառնալով Փաշինյանի հրամանով սյունեցիների դեպ իրականացված արշավին, ինչպես նաեւ Փաշինյանի աներձագ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հրաչյա Հակոբյանի զառանցանքներին՝ Պետրոսյանն ասաց․ «Սյունիքի մարզում ձերբակալություններ ա սկսել։ ՀՀ «պասլեդնի» աներձագը ասել էր, որ Սյունիքի համայնքապետերին լավ են արել, որ ստորացրելով բերել են։ Այս առնչությամբ միջնորդեցի էթիկայի հանձնաժողով ստեղծել, երկու ընդդիմադիր կոչված խմբակցությունները ոչ մի ծպտուն չհանեցին»։
 
Պետրոսյանը օրերս հայտարարել էր, որ ժամանակավորապես դուրս է գալիս քաղաքականությունից։ Ըստ նրա՝ պետական պաշտոնի պետք է գնալ այն երկրում, որի ժողովուրդն ունի ճիշտ կառավարվելու մշակույթ։
 
«Մեր ժողովրդի մի որոշակի զանգված չունի այդ մշակույթը։ Եթե ես պայքարում եմ համասեռամոլության դեմ, եկեղեցու հեղինակությունը նսեմացնող նախագծերի դեմ ու ինձ գրում են՝ թաղեմ քեզ, այսօր էլ իմ ընտանիքի անդամների մասին են գրում։ Դուք ինձ քննադատեք, ասեք՝ Պետրոսյան Գեւորգի այսինչ ասածը տգիտություն էր, անգրագիտություն էր, բայց իմ ընտանիքին մի՛ կպեք։ Էս ժողովուրդն անշնորհակալ է, ես դրա համար եմ հիասթափվում»,- հավելեց նա։   
 
Մանրամասները դիտեք տեսանյութում։