|
Փոխարժեքներ
28 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հետախուզական ուժերը Իրանի հյուսիսարևմտյան Արդաբիլ նահանգում ձերբակալել են մի տղամարդու՝ հարևան երկրի հետախուզական գործակալությանը պատկանելու մեղադրանքով, հայտնում է Tasnim-ը:
Հինգշաբթի տարածված հայտարարության մեջ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը նշել է, որ Հազրաթ Աբաս նահանգային բազայի զորքերը տղամարդուն ձերբակալել են տեխնիկական գործողություն և հսկողություն իրականացնելուց հետո և հանձնել դատական մարմիններին՝ դատաքննության համար, հաղորդում է Press TV-ն:
Վերջին մի քանի տարիների ընթացքում Իրանի անվտանգության ուժերը ոչնչացրել են բազմաթիվ ահաբեկչական խմբավորումների, որոնց աջակցում են օտար պետություններն իրենց սահմանների երկայնքով, ասված է լրատվամիջոցների հաղորդագրություններում:
Արդաբիլ նահանգըն Իրանի հյուսիսում է և սահմանակից է Ադրբեջանին։