|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
YouTube-ում ամենահայտնի կատարողն այժմ համարվում է 13-ամյա Ռեբեկա Բլեքը: Ինչպես հաղորդում է BBC-ն, նրա տեսանյութները մոտ կես միլիոն անգամ ավելի են դիտել, քան նախկին ամենահայտնի կատարողինը` 17-ամյա կանադացի երգիչ Ջասթին Բիբերինը: Բիբերի տեսանյութերը դիտվել է 112 միլիոն անգամ:
Բլեքը ճանաչում է ձեռք բերել Friday երգի շնորհիվ, որը հանգստյան օրերին անհամբերությամբ սպասող դեռահասի մասին է: Այս երգը, որոշ փորձագետներ համարել են երբեւէ գրված ամենավատ երգ եւ նույնիսկ ծաղրի են ենթարկել դրա բառերը:
Ռեբեկա Բլեքը հետեւում է թողնում նույնիսկ Լեդի Գագային, որը երրորդ տեղում է: Նրան մեկ ամսում դիտել են 86 միլիոն անգամ: Իսկ Ջենիֆեր Լոպեսը 5-րդ տեղում է. նրան էլ դիտել են 78 միլիոն անգամ: