Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ բնապահանության նախարարությունից տեղեկացնում են, որ մայրաքաղաքում այսօր առկա փոշին Արաբական անապատից է ներթափանցել:
Սակայն, ինչպես ԵՐԿԻՐ-ի հետ զրույցում նշեց «ԷկոԼուր» ՀԿ-ի նախագահ Ինգա Զառաֆյանը, դեռ պարզ չէ, թե փոշին որտեղի է. կասկած կա, որ այն կարող է լինել Հրազդանի ցեմենտի գործարանից:
Տիկին Զառաֆյանը ուշադրություն հրավիրեց կառավարության «Մթնոլորտի գերնորմատիվ աղտոտվածության, կլիմայական փոփոխության եւ սեզոնային շերտի վիճակի հետ կապված վտանգավոր հիդրոօդերեւութաբանական երեւույթների կանխատեսման ազդարարման եւ արձագանքման կարգը հաստատելու մասին» որոշմանը, որը չի իրականացվում. փոշու ամպն էլ դրա արդյունքն է:
«Շատ վտանգավոր է այս փոշին: Ինչո՞ւ ոչ ոք չի հայտարարել, որ Երեւանը գտնվում է վտանգավոր վիճակում. չկա նորմալ օդափոխություն, խախտվում են շինարարական նորմերը, կրճատվում են կանաչ տարածքները»,- ասաց նա:
Ըստ Ի. Զառաֆյանի` փոշին վտանգավոր է այնքանով, որ ավտոմեքենաների եւ արդյունաբերական ձեռնարկությունների արտանետած վնասակար նյութերը կպչում են փոշու հատիկներին, եւ մենք դա շնչում ենք: