Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Իսրայելա-պաղեստինյան հակամարտության խաղաղ կարգավորումը հիմա «առավել քան անհրաժեշտ է»` կապված մերձավորարեւելյան իրադարձություններ հետ. երեկ Սպիտակ տանը Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսի հետ հանդիպումից հետո հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:
«Երկուսս էլ համարում ենք, որ արաբական աշխարհից փչող փոփոխության քամիները ոչ միայն մարտահրավեր են, այլեւ հնարավորություն»,-ասել է նա:
Պերեսն, իր հերթին, հայտարարել է, որ իրենք չեն ցանկանում մահմեդական աշխարհի հետ հակամարտության մեջ գտնվել. «Մենք ցանկանում ենք բարեկամություն անել: Մենք խաղաղություն ենք ուզում»:
Իսրայելի եւ Պաղեստինյան ազգային ինքնավարության միջեւ երկխոսությունը դադարեցվել է 2008-ի վերջին: 2010 թվականի սեպտեմբերի 2-ին, ԱՄՆ միջնորդությամբ, այն վերսկսվել է: Մինչ օրս Պաղեստինի ազգային ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբասի եւ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի միջեւ տեղի է ունեցել 3 հանդիպում: Սակայն բանակցությունները դարձյալ վտանգվել են, քանի որ իսրայելական կողմը հրաժարվում է երկարացնել Գազայի հատվածում բնակավայրեր կառուցելու մորատորիումը: