|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
WikiLeaks-ը հրապարակել է 2005 թվականի փետրվարի 18-ով թվագրվող հաղորդագրության տեքստը, որում Հայաստանում ԱՄՆ փոխդեսպան Էնթոնի Գոդֆրին անդրադառնում է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի` Երեւան կատարած այցին:
Ըստ փաստաթղթի` Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը հավանություն է տալիս ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը, եւ կկասեցնի Ադրբեջանի` Ղարաբաղյան հակամարտության կարգավորումն այլ կառույց, օրինակ` ՄԱԿ տեղափոխելու փորձերը: ՌԴ արտգործնախարարը նաեւ Հայաստանին կոչ է արել սահմանափակել համագործակցությունը ՆԱՏՕ-ի եւ արեւմտյան ռազմական կառույցների հետ` շեշտելով, որ Հայաստանը պետք է հիշի`Ռուսաստանի հետ ռազմական հարաբերությունները նրա անվտանգության հիմնական երաշխիքն են:
Իր հերթին, ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը վստահեցրել է, որ ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները չեն սպառնում Ռուսաստանի հետ սերտ կապերին: Հայաստանը չի կարող հանդուրժել, որ իր հարեւանները` Վրաստանն ու Ադրբեջանը համագործակցենՆԱՏՕ-ի հետ, իսկ ինքը` ոչ: