կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-04-06 02:12
Առանց Կատեգորիա

Վրաստանում ձերբակալել են 10 ընդդիմադիրների

Վրաստանում ձերբակալել են 10 ընդդիմադիրների

Երեկ Վրաստանում ձերբակալվել են Վրաստանի Գերագույն դատարանի մոտ բողոքի ակցիա կազմակերպած Դիմադրության շարժման 10 ակտիվիստներ. տեղեկացնում են վրացական լրատվամիջոցները:

Ընդդիմադիրները բողոքել են վրացական բանտերում տիրող վատ պայմանների դեմ։

Վրաստանի ներքին գործերի նախարարությունն այսօր պարզաբանել է, թե ցուցարարներին ձերբակալվել են դեպի դատարան տանող ճանպարհը փակելու եւ շենքի վրա ձվեր նետելու համար։

Այսօր արդեն Թբիլիսիի վարչական դատարանը 20 եւ 25 օր ազատազրկում է սահմանել ձերբակալվածների համար, մի քանիսը նաեւ 400 լարի տուգանք պետք է վճարեն։