Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Պետությունը ջուրը գյուղացուն ձրի է տալիս, բայց այն մինչեւ հասնում է օգտագործողին, ծախսեր են կատարվում: Դրանց մեջ մտնում են էլեկտրաէներգիայի վճարը, ջրամատակարարման ենթակառուցվածքների վերանորոգումը, համակարգում աշխատողների աշխատավարձերը, հարկերը, ճանապարհածախսը եւ այլն:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ տարածքային կառավարման նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեի ԾԻԳ-ի տնօրեն Ադիբեկ Ղազարյանն ասաց, որ իրականում ոռոգման ջուրը գյուղացիներին տրվում է ավելի ցածր գնով` 1 խորանարդ մետրը` 11 դրամով, այնինչ ինքնարժեքը 18 դրամ է: 7 դրամը սուբսիդավորվում է պետության կողմից:
Ա. Ղազարյանի խոսքերով` ոռոգման համակարգը շահագործելու համար պահանջվում է 8.5-9 մլրդ դրամ գումար` կախված եղանակային պայմաններից: Առավելագույն թիվը, որ հավաքագրվել է գյուղացիներից վերոնշյալ ծախսերը ապահովելու համար, եղել է անցյալ տարի` 3.5 միլիարդ դրամ, իսկ պետությունը սուբսիդավորել է 4.65 միլիարդ դրամը:
Հանրապետությունում ոռոգման համակարգերը սպասարկում է 87 ջրամբար, շահագործվում են 1320 մայր ջրանցքներ, 2000 երկրորդային ջրանցքներ, 250 պոմպային կայաններ, ոռոգվում են 130 հազար հա տարածքներ: