Շվեյցարիայի Բազել քաղաքում խոշոր գողություն է տեղի ունեցել. ակնագործական ցուցահանդեսի ժամանակ առեւանգվել է մի քանի միլիոն եվրո արժողությամբ 4 ադամանդ:
Ինչպես տեղեկացնում է Reuters–ը, 3 հանցագործ շեղել են զարդերի տիրոջ ուշադրությունը, իսկ մյուսները բացել են ցուցափեղկը և տարել դրա ողջ պարունակությունը: Ընդ որում` ադամանդների տերը կորուստը հայտնաբերել է 15 րոպե անց, այդպիսով` հանցագործները հեշտ ու հանգիստ հեռացել են դեպքի վայրից:
Ներկայումս ոստիկանությունը մատնահետքեր է փնտրում եւ ուսումնասիրում է ցուցահանդեսի տարածքի տեսագրությունները։