կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-03-26 01:11
Քաղաքական

Կայցելեն Րաֆֆիին

Կայցելեն Րաֆֆիին

Այսօր ԲՀԿ ներկայացուցիչները հավանաբար կայցելեն Րաֆֆի Հովհաննիսյանին. ԱԺ ճեպազրույցների ժամանակ տեղեկացրեց Նաիրա Զոհրաբյանը: Նա նշեց, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը երեկ է վերադարձել Հայաստան եւ նրա հետ քննարկվել է այդ հարցը: «Միգուցե այսօր մենք այցելենք պարոն Հովհաննիսյանին և փոխանցենք նաև հացադուլը դադարեցնելու` պարոն Ծառուկյանի առաջարկը»,- հայտնեց նա:

ԱԺ փոխնախագահ, ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանն էլ նշեց, որ իրենց որոշ պատգամավորներ արդեն այցելել են Ր. Հովհաննիսյանին: Նա տեղեկացրեց, որ ինքն ու Նաիրա Զոհրաբյանն էլ կայցելեն, քանի որ «դա մարդկային է»:

«Բացի դրանից` մեր գործընկերներն են, և պարոն Հովհաննիսյանը բավական մեծ լումա ունի մեր երկրում»,- ասաց նա եւ կոչ արեց «Ժառանգությանը» գալ ու մասնակցել քառօրյաներին։

ՀՀԿ խմբակցության նախագահ Գալուստ Սահակյանը, թեեւ հայտարարել էր, թե ինքը չի այցելի Րաֆֆի Հովհաննիսյանին, քանի որ դա քաղաքական շահարկումների առարկա կարող է դառնալ, այնուհանդերձ, այսօր տեղեկացրեց, որ իր հայտարարություններից հետո դժվար թե նման շահարկումներ լինեն, ուստի չբացառեց, որ կայցելի:

Րաֆֆի Հովհաննիսյանին արդեն այցելել է ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանը: Նա տեղեկացրել է, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ցանկություն է հայտնել այցելելու Րաֆֆի Հովհաննիսյանին: