|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Ինչպես Գրիգոր Լուսավորիչը տարածեց քրիստոնեությունը Հայaստանում, կամ էլ` ինչպես 90-ականներին կազմավորվում էին ազգային ազատագրման պայքարի ջոկատները, այնպես էլ Րաֆֆի Հովհաննիսյանը, բարեւելով, ճշմարիտը ցույց տալով, առանց ճնշումների համալրում է իր շարքերը. լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց քաղաքագետ Լեւոն Շիրինյանը:
Նա կարծում է, որ ժողովուրդը բաժանվել է տարբեր հատվածների, կան հակասություններ, որոնք, ամեն դեպքում, չպետք է բախումների վերածել: Ներկա քաղաքական իրավիճակը քաղաքագետը համարում է պատմական, իրական հնարավորություն` Հայաստանը դեպի քաղաքակիրթ աշխարհ տանելու առումով: Իսկ թե կյանքի կկոչվի՞ մեզ ընձեռված այս հնարավորությունը, ըստ Շիրինյանի, կախված է միայն քաղաքական էլիտայից:
«Այս քարոզարշավը նախկինի նման չէ, սա քաղաքակիրթ պայքարի ձեւ է: Իրավիճակի հնարավոր լուծումը տեսնում եմ ընդդիմության եւ իշխանության առաջնորդների երկխոսությունների, փոխզիջումների միջոցով, որոնք պետք է իրատեսական լինեն: Րաֆֆիին սոցապնախարարի պաշտոն տալով` հարցը չի լուծվի: Անհրաժեշտ է արձակել Ազգային ժողովը և նոր ընտրություններ նշանակել»,- ասաց Շիրինյանը: