Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Ինտերնետային հետազոտությունների Experian Hitwise ընկերությունը հայտարարել է, որ հունվարին Միացյալ Թագավորությունում Facebook-ի օգտագործումը ողջ օնլայն տրաֆիկի 12.46 տոկոսն է կազմել:
Սա համարժեք է 2.4 միլիարդ հիթի, կամ Facebook-ի այցելությունները կազմել են բոլոր կայքերի այցելությունների 1/8 մասը: Այս թիվն ավելի մեծ է, եթե համեմատում ենք ժամանցային կայքերի, այդ թվում` պոռնո կայքերի թրաֆիկի հետ, որը 12.18 տոկոս է կազմում:
BBC-ն հաղորդում է, որ սոցիալական ցանցի նման տարածվածություն դեռ չի եղել: Experian Hitwise հետազոտությունների գծով ղեկավար Ռոբին Գոադն ասել է. «Մինչ սոցիալական ցանցերը մրցակցում են միմյանց հետ օգտվողներ գրավելու համար, օգտվողները փորձում են իրենց ներկայությունն ապահովել տարբեր ցանցերում: Ութից մեկը փորձում է հաջորդաբար լինել բոլոր կայքերում: Facebook-ն, օրինակ, բանալի է ավելի փոքր սոցիալական ցանցեր մտնելու համար, այնինչ` յուրաքանչյուր 5-րդը թողնում է Twitter-ը` այլ կայքեր մտնելու համար»:
Միացյալ Թագավարությունում Facebook օգտագործողների թիվը 30 միլիոնի է հասնում: