կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-03-18 23:16
Արցախ

Շվեյցարիայի խորհրդարանում քննարկել են ԼՂ հակամարտությունը

Շվեյցարիայի խորհրդարանում քննարկել են ԼՂ հակամարտությունը

Մարտի 16-ին Շվեյցարիայի Համադաշնության խորհրդարանում, հայ-շվեյցարական բարեկամության խորհրդարանական խմբի նախաձեռնությամբ, տեղի են ունեցել քննարկումներ` նվիրված Ղարաբաղի հակամարտությանը:

 

Քննարկումներին մասնակցել են Շվեյցարիայի խորհրդարանի հայ-շվեյցարական բարեկամության խորհրդարանական խմբի համանախագահներ Ուելի Լեոնբերգերը եւ Դոմինիկ դը Բումանը, բարեկամության խմբի անդամները, գլխավոր քարտուղար Սարգիս Շահինյանը, խորհրդարանի աշխատակազմի եւ Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի քաղաքական տնօրինության ներկայացուցիչներ, Շվեյցարիայում ՀՀ դեսպանության եւ Ֆրանսիայում Լեռնային Ղարաբաղի ներկայացուցչության աշխատակիցներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ. տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունը:

 

Հայ-շվեյցարական խորհրդարանական խմբի նախագահ Դոմինիկ դե Բումանը նշել է, որ խումբը 2008 թ. հունիսին Հայաստան կատարած այցի ընթացքում այցելել է նաեւ Լեռնային Ղարաբաղ, եւ ներկայիս քննարկումները նպատակ ունեն շվեյցարական քաղաքական շրջանակներին ներկայացնել Հայաստանի համար կենսական կարեւորություն ունեցող Ղարաբաղյան հիմնահարցը եւ դրա աշխարհաքաղաքական հետեւանքներն ու խնդիրները:

 

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության ժամանակագրությունը եւ մարդու իրավունքներին առնչվող հարցեր», «Ժողովուրդների ինքնորոշման իրավունքի եւ տարածքային ամբողջականության սկզբունքների հայեցակարգերը», «Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի վիճելի հարցերը» եւ «Լեռնային Ղարաբաղի հակամարտության հեռանկարները. հնարավոր զարգացումներ եւ դրանց քաղաքական հետեւանքները» զեկույցներով հանդես են եկել փորձագետներ Թեսա Հոֆմանը, Ժերար Գերգերյանը, Օտտո Լյուխտերհարդը եւ Ժյուլիեն Զարաֆյանը:

 

Զեկույցներին հաջորդել են հարցուպատասխանի ձեւաչափով քննարկումները:

 

Քննարկման մասնակիցներին բաժանվել են հայ-շվեյցարական խորհրդարանական խմբի ջանքերով պատրաստված «Լեռնային Ղարաբաղ. մարդու իրավունքներ, միջազգային իրավունք եւ աշխարհաքաղաքական ասպեկտներ» եւ «Ջուղայի ավերումը եւ Նախիջեւանի հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը» գրքույկները: