|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողներ Ջոն Պրեսկոտի եւ Աքսել Ֆիշերի հետ երեկվա հանդիպման մասին «Ա1+»-ի նախագահ Մեսրոպ Մովսեսյանն «Առավոտին» պատմեց. «Պրեսկոտն ասաց, թե չի կատարվել ՄԻԵԴ որոշումը: Իհարկե, այնտեղ նշված չէ, թե հարկավոր է եթեր տալ «Ա1+»-ին, բայց հարկավոր էր անցկացնել թափանցիկ մրցույթ, որը չկայացավ»:
ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանն այս կապակցությամբ մեզ ասաց. «Համազեկուցողները նման գնահատական չեն կարող տալ, քանի որ դա ենթադրում է իրավական գործընթաց եւ դուրս է համազեկուցողների գնահատման շրջանակներից: ՄԻԵԴ որոշումների կատարումը դիտարկելու համար ԵԽ-ում գոյություն ունի հատուկ կոմիտե, որը գործում է ԵԽ նախարարների կոմիտեի ենթակայությամբ»: