կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-10-02 16:28
Հասարակություն

Ցմահ դատապարտյալներից 3-ը հացադուլ են հայտարարել

Ցմահ դատապարտյալներից 3-ը հացադուլ են հայտարարել

Իրավապաշտպան Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ցմահ դատապարտյալներից 3-ը հացադուլ են հայտարարել․ ցմահ դատապարտյալ Արամ Պետրոսյանի հացադուլի 15-րդ օրն է, երեկ նրան են միացել նաև Արմեն Տեր Սահակյանն ու Ալիկ Գրիգորյանը։ Նրանց բողոքը դատախազության կամայական, ապօրինի գործողությունների դեմ է։

Ցմահները, որոնք 20 տարուց ավելի փակ ռեժիմում են կրում իրենց պատիժը, 19 թ. օրենքի ուժով տեղափոխվում են բաց կամ կիսաբաց ռեժիմների, ինչը արվել է նաև այս հացադուլավորների դեպքում, սակայն դատախազությունը կասեցնում է այդ որոշումները, ընդ որում՝ դա անում է սադիստական էլեմենտներով, սպասում է, որ ցմահները մի քիչ ազատություն շնչեն, ապա նրանց հետ են բերում նախկին փակ ռեժիմին։

Հիմնավորումներ դատախազությունը չի ներկայացնում, իսկ կեղծ տվյալներ ձեռքի տակ ինչքան ուզես կան։ Անմարդկային վերաբերմունքը․ մարդուն կոտրելը, նսեմացնելը դատախազության սովորական գործելաոճն է, նրանց ձեռքը ոչ ոք չի բռնում։ Կհարցնի՞ մի օր վարչապետը գլխավոր դատախազին, թե ինչու են անխնա ոչնչացնում մարդուն»,- գրել է նա: