Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է սպանության համար դատապարտված անձի կողմից փախուստի փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։
Նախնական քննությամբ պարզվել է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն՝ սպանություն, կատարելու համար 2017 թվականի մայիսին դատապարտված անձը 2017 թվականի օգոստոսի 24-ին «Վանաձոր» ՔԿՀ երեք աշխատակիցների ուղեկցմամբ փոխադրվել է Վանաձոր քաղաքի բժշկական կենտրոն՝ բուժհետազոտության:
Համապատասխան բուժզննումն անցնելուց հետո՝ ժամը 13:46-ի սահմաններում, «Լոռիմեդ» բժշկական կենտրոնից դեպի նույն ՔԿՀ ծառայողական ավտոմեքենան՝ ՔԿՀ աշխատակիցների ուղեկցությամբ գնալու ժամանակ դատապարտյալը վազելով փորձել է դիմել փախուստի, սակայն ճանապարհին ընկել է ու բռնվել «Վանաձոր» ՔԿՀ վերոհիշյալ ծառայողների կողմից։
Ձեռք բերված ապացույցների հիման վրա` Ա.Շահինյանին մեղադրանք է առաջադրվել 34-355-րդ հոդվածի 1-ին մասով:
Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան։