կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-08-13 13:23
Հասարակություն

Ցմահ դատապարտյալ Արթուր Մկրտչյանը անժամկետ հացադուլ է հայտարարել

Ցմահ դատապարտյալ Արթուր Մկրտչյանը անժամկետ հացադուլ է հայտարարել

Ցմահ դատապարտյալ Արթուր Մկրտչյանը անժամկետ հացադուլ է հայտարարել: Այս մասին «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը գրել է ֆեյսբուքյան իր էջում:

«Օգոստոսի 11-ից ցմահ դատապարտյալ Արթուր Մկրտչյանը անժամկետ հացադուլ է հայտարարել։ Արթուրին ճանաչում եմ վաղուց։ Շատ վաղուց, դեռ լրագրողական իմ տարիներից եւ սա այդ եզակի դեպքերից է, որ վստահ եմ՝ Արթուրը չի կատարել իրեն մեղսագրվող հանցագործությունը։

19-ամյա զինվորին 24 տարի առաջ մեղադրեցին ծառայակիցներին սպանելու մեջ ու 24 տարի է Արթուրը բոլորին ու բոլորիս փորձում է ապացուցել, որ ինքը մարդասպան չի։ Սպանված ծառայակիցների ծնողները եւս գիտեն, որ Արթուրը չի սպանել իրենց որդիներին ու քանիցս այդ մասին հրապարակավ հայտնել են։

19-ամյա երիտասարդից ցուցմունք կորզելու համար նրան կապում էին գետնին գամված աթոռին ու ասեղներով ծակծում ոտքերն ու ձեռքերը։ Արթուրը պատմում էր, որ դա պարզապես ֆիզիկական ցավ չէր, այլ մարդուն խելագարության հասցնելու կտտանք։ Արթուրը շատ է պատմել, թե ինչ մեթոդներով են 19-ամյա գրեթե երեխային ստիպել ստորագրել մեղադրական ցուցմունքի տակ։ Ու արդեն 24 տարի Արթուրը բղավում է, որ ինքը մարդասպան չէ։ Ու 24 տարի մենք բոլորս լսում ենք ու լռում։

2018-ին Արթուրը դիմեց ռեժիմի փոփոխության համար եւ ունենալով քրեակատարողական հիմնարկի դրական եզրակացությունը՝ նրա ռեժիմը փակից դարձրեցին կիսափակ՝ տեղափոխելով «Սեւան» քրեակատարողական հիմնարկ։ Սակայն դատախազությունն արդեն երկու անգամ է կասեցնում է տեղափոխման հանձնաժողովի որոշումը եւ Արթուրին կրկին տեղափոխում են փակ ռեժիմի գաղութ։ Ու օրենքը թույլ է

Հիմա ասածս ի՞նչ է։ Եթե որոշել ենք մարդուն սպանել՝ ուրեմն սպանենք միանգամից, առանց տանջելու, առանց չարացնելու ու առանց վերջին տալիս դատախազությանը որեւէ կերպ չհիմնավորել իր որոշումը։ հույսը ջնջխելու։ Արթուրը հացադուլ հայտարարելու օրը դիմել է նաեւ վարչապետին, ով լրագրող ու պատգամավոր եղած տարիներին, ինչպես ես, քանիցս հանդիպել է Արթուրին, զրուցել հետը։ Ես առանց մի րոպե վարանելու ասում եմ, որ Արթուրի դեպքում ոչ թե ռեժիմը պետք է փոխվի, այլ նրան ազատություն պիտի տրվի։ Մարդ, ով 24 տարի ուրիշի կատարած հանցագործության համար ամեն րոպե ու ամեն օր դանդաղ մահանում է։

Արթուրը ամսի 11-ից անժամկետ հացադուլ է հայտարարել։ Ճանաչելով Արթուրին, ես գիտեմ, որ սա իր ձայնը մեզ բոլորիս հասցնելու վերջին փորձն է։ Եկեք չսպանենք մարդուն։ Պարզապես՝ չսպանենք։

Հ.Գ. Մեկ տարի առաջ, դեկտեմբերի 5-ին, դատական նիստերից մեկի ժամանակ տուժողի իրավահաջորդ, սպանված զինծառայող Վարդան Մարտոյանի հայրը դատարանում հայտարարեց՝ վստահ եմ, որ Արթուրը չի սպանել իմ որդուն և դիմելով Արթուրին, ասաց՝ «Աստված տա, ազատվես»»։