|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Մարտի 13-ին տեղի է ունեցել «Ժառանգություն» կուսակցության խորհրդի ընդլայնված նիստը, որին, բացի խորհրդի անդամներից, մասնակցել են նաեւ «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության անդամներն ու կուսակցության 39 տարածքային ստորաբաժանումների ղեկավարները:
Երկրում ստեղծված իրավիճակի կապակցությամբ խորհուրդը որոշում է ընդունել վարչության նախագահի ճշգրտած ժամկետում հրավիրել կուսակցության արտահերթ համագումար:
Բացի այդ` «Ժառանգությունը» մարտի 15-ին հրավիրում է բաց համաժողով, որի ընթացքում ելույթով հանդես կգա կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Համաժողովը տեղի կունենա Համազգային թատրոնի դահլիճում` Ամիրյան 26 հասցեում, ժամը 15:00-ին: