|
Փոխարժեքներ
05 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 |
| EUR | ⚊ | € 440.12 |
| RUB | ⚊ | ₽ 4.738 |
| GBP | ⚊ | £ 500.15 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Դիարբեքիր քաղաքում տեղակայված Դիջլե համալսարանի մշակութային կենտրոնում հունիսի 2-ին կազմակերպվել է պանելային քննարկում՝ «Հայերն Օսմանյան կայսրությունում․ գիտություն, մշակույթ և արվեստ» թեմայով։Միջոցառումը համատեղ ուժերով կազմակերպել են Թուրքիայի հայ կաթոլիկ համայնքի առաջնորդարանը և Դիջլե համալսարանը։

Քննարկմանը մասնակցել են Դիարբեքիրի փոխնահանգապետը, Դիջլե համալսարանի ռեկտորի տեղակալը, Սուր շրջանի գավառապետը, Դիարբեքիրի քաղաքապետը, հիշյալ նահանգի այլ գավառների կառավարիչները, Թուրքիայի արտգործնախարարության ներկայացուցիչը, Հիմնադրամների շրջանային տնօրենը և այլ պաշտոնյաներ ու հասարակ քաղաքացիներ։

Համաժողովին բացման խոսքով է հանդես եկել Դիջլե համալսարանի Մշակույթի և արվեստի կենտրոնի տնօրեն, դասախոս Բուրաք Քազանը, իսկ ամփոփիչ ելույթով՝ Թուրքիայի հայ կաթոլիկ համայնքի առաջնորդ Լևոն արքեպիսկոպոս Զեքիյանը։
Թարգմանեց Մելինե Անումյանը
Akunq.net