|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
2024թ. փետրվարի 4-6-ը Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում հայ-եգիպտական միջկառավարական համատեղ հանձնաժողովի նիստի շրջանակներում նախատեսվում է կազմակերպել հայ-եգիպտական գործարար համաժողով։
Էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են, որ գործարար համաժողովին կարող են մասնակցել ներմուծման, արտահանման, ինչպես նաև զբոսաշրջության, դեղագործության, ոսկյա զարդերի արտադրության, շինարարության, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների և այլ ոլորտների ներկայացուցիչներ։
Միջոցառմանը մասնակցել ցանկացողները կարող են գրանցվել մինչև ս․թ դեկտեմբերի 18-ը՝ անցնելով հետևյալ հղումով: