կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-03-12 23:16
Առանց Կատեգորիա

Մարդկանց հույսը սոցցանցերն են

Մարդկանց հույսը սոցցանցերն են

Ճապոնացիները միմյանց հետ կապ հաստատելու համար օգտագործում են «Թվիթեր», «Ֆեյսբուք» եւ «Միքսի» սոցիալական կայքերը: Բանն այն է, որ բջջային կապը խափանվել է 8.9 բալանոց երկրաշարժի եւ ավերիչ ցունամիի հետեւանքով. գրում է CNET գործակալությունը:

 

Ճապոնական խոշոր օպերատոր NTT DoCoMo-ի ցանցը չի կարողանում սպասարկել զանգերի 80 տոկոսը, հատկապես` Տոկիոյում եւ երկրի հյուսիսարեւելյան հատվածում: Կապ գրեթե չկա կամ էլ սարսափելի վատ է աշխատում ամբողջ երկրի տարածքում:

 

Կաթվածահար է նաեւ մյուս բջջային օպերատորների աշխատանքը: Մարդիկ չեն կարողանում անգամ sms-ներ ուղարկել իրենց սիրելի մարդկանց ու ընկերներին: Գրում են, թե միայն DoCoMo-ի բաժանորդների հետ են կարողանում կապ հաստատել:

 

Այս ծանր իրավիճակում սոցիալական ցանցն է լրացնում կոմունիկացիոն այս բացը, թեեւ ինտերնետային կապն էլ լավ չէ Տոկիոյում:

 

«Ես փողոցում շատ մարդկանց տեսա, ովքեր բջջայինով էին խոսում, բայց նաեւ հեռախոսից օգտվել ցանկացողների մեծ հերթեր են գոյացել փողոցներում: Կապի մեջ մնալու ամենալավ միջոցներն այս պահին «Ֆեյսբուքն» ու «Սկայպն են»,- ասել է Տոկիոյում բնակվող լրագրող Բրայան Չափմենը: