Փոխարժեքներ
04 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
Yerkir.am-ն արդեն տեղեկացրել է, որ 2013-ն, ըստ չինական հորոսկոպի, սև ջրային օձի տարի է: Օձի տիեզերական նշանը կրակն է: Այս առումով մասնագետները խորհուրդ են տալիս Նոր տարին դիմավորելիս սեղանի վրա անպայման մոմեր վառել: Բացի այն, որ դա ընտանեկան ջերմ մթնոլորտ է ստեղծում, կրակը նաև ցրում է կուտակված բացասական էներգիան:
Քանի որ օձերը բուսակեր չեն, ապա խորհուրդ է տրվում տոնական սեղան գցելիս չխնայել մսամթերքը: Ամանորի սեղանի գլխավոր ուտեստը, բացի ավանդական խոզի բդից, կարող է լինել նաև տապակած նապաստակը: Ջրային օձը շատ է սիրում նաև ձկնեղեն: Խորհուրդ է տրվում աղցաններն ու այլ ուտեստները զարդարել կանաչեղենով: Օձին դա դուր կգա:
Եվ հիշեք, որ օձն իր զոհին ընտրում է իր չափերին համապատասխան: Այնպես որ` ամանորյա սեղանից օգտվելիս աշխատեք չկորցնել չափի զգացողությունը, որպեսզի տոն օրերը չանցկացնեք հիվանդանոցային անկողնում: