|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
Շառլ Ազնավուրը հաստատել է, որ մարտի 12-ին ներկա է լինելու Սենատի առջեւ անցկացվելիք հանրահավաքին, որի մասնակիցները պահանջելու են վավերացնել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքը. տեղեկացնում է Հայ Դատի Ֆրանսիայի գրասենյակը` նշելով, որ Ֆրանսիայի խորհրդանիշը դարձած հանրահռչակ երգիչն առաջին անգամ է մասնակցելու բողոքի ու պահանջատիրության նման միջոցառման:
«Ժխտողականությանն է հարկավոր խոչընդոտել, այլ ոչ թե օրենքին» կարգախոսով անցկացվելիք հանրահավաքին մասնակցելու են նաեւ իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչներ եւ անհատ իրավապաշտպաններ Բեռնար-Անրի Լեւին ու Սերժ Կլարսֆելդը:
Միջոցառումը կազմակերպել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհուրդը: