կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-03-16 16:34
Մշակույթ

Շառլ Ազնավուրն իմ վաղեմի ընկերն է. Խուլիո Իգլեսիաս

Շառլ Ազնավուրն իմ վաղեմի ընկերն է. Խուլիո Իգլեսիաս

 

Շառլ Ազնավուրն իմ վաղեմի մտերիմ ընկերն է, նրա հետ շատ զուգերգեր եմ կատարել եւ նրան համարում եմ իմ ավագ եղբայրը. լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց սիրված երգիչ Խուլիո Իգլեսիասը: Նա նշեց, որ սա իր առաջին այցն է Հայաստան, բայց այս այցը չէ, որ իրեն պիտի «ստիպի» ճանաչել Հայաստանը:

 

Ըստ նրա՝ հազար-երկու հազար տարի է արդեն, որ իր հոգու երկիրը` Իսպանիան, մեծ կապ ունի Հայաստանի հետ:

 

«Մեր ակցենտը, լեզուն մեծ նմանություն ունի հայերենի հետ: Վերջին քառասունհինգ տարվա ընթացքում ճանաչել եմ հազարավոր հայերի, որոնք իրենց մշակույթն են փոխանցում աշխարհին: Այդ իսկ պատճառով իմ այցը ոչ թե օտար մարդու այց է Հայաստան, այլ` հարազատ մեկի»,- ասաց երգիչը:

 

Ըստ նրա՝ ինքը երբեւիցե չի երգում այնպիսի վայրում, որն իրեն  դուր չի գալիս, եւ նա Հայաստանում մեծ հաճույքով է պատրաստվում երգել: Երգիչը հավաստիացնում է, թե երջանիկ է, որ Հայաստանում է եւ կարողանում է տեսնել իր հարյուրավոր ընկերների հայրենիքը:

 

«Առաջին տպավորությունը, որ ստացել եմ Հայաստանից, այն է, թե ինչ հաճելի մարդիկ են հայերը: Երբ երեկ ինձ ճանապարհեցին Մոսկվայից, ասացին, որ գնում ես մի տաք երկիր` ոչ այն պատճառով, որ այնտեղ եղանակն է տաք է, այլ՝ այն, որ ժողովուրդը լավ կընդունի»,-ասաց Իգլեսիասը եւ հավելեց, որ Հայաստանում մարդկանց հայացքներն իրեն մելանխոլիկ ինչ-որ բան են հիշեցնում, որն ինքը տեսնում է նաեւ իր երկրում: